«Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստը մոտ է թիմից հեռանալուն

11 Օգոստոսի 2019 18:12
«Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստը մոտ է թիմից հեռանալուն

«Մանչեսթեր Սիթի»-ի կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալան մոտ է «Վալենսիա» տեղափոխությանը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական կողմը ներկայումս բանակցում է «քաղաքայիններ»-ի հետ ֆուտբոլիստին վարձակալելու վերաբերյալ: Նշվում է, որ անգլիական գրանդը դեմ չէ այդ տարբերակին և մնում է ընդհանուր հայտարարի գալ ֆինանսական հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ 2016/17 մրցաշրջանում Մանգալան վարձավճարով արդեն իսկ խաղացել է «Վալենսիա»-ում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: