Sky Sports. Փոքրիկ երկրպագուն քթի կոտրվածք է ստացել Սալահից ինքնագիր խնդրելու պատճառով (լուսանկար)

11 Օգոստոսի 2019 13:46
Sky Sports. Փոքրիկ երկրպագուն քթի կոտրվածք է ստացել Սալահից ինքնագիր խնդրելու պատճառով (լուսանկար)

«Լիվերպուլ»-ի երկրպագու Լուի Ֆաուլերը քթի վնասվածք է ստացել թիմի հարձակվող Մուհամեդ Սալահի ինքնագիրը խնդրելու ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 11-ամյա երկրպագուն եղբոր հետ վազել է ֆուտբոլիստի հետևից: Նրանք չեն տեսել փողոցի դիմաց տեղադրված սյունը, որի արդյունքում տղան դեմքով հարվածել է սյանը և վնասվածք ստացել:

Չնայած պատահարին՝ երեխաներին հաջողվել է ստանալ իրենց սիրելի ֆուտբոլիստի ինքնագիրը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: