«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները հնարամիտ քայլի են դիմել ֆուտբոլի նոր կանոնը շրջանցելու համար (լուսանկար)

10 Օգոստոսի 2019 18:44
«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները հնարամիտ քայլի են դիմել ֆուտբոլի նոր կանոնը շրջանցելու համար (լուսանկար)

ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի մեկնարկային տուրի առաջին խաղում «Լիվերպուլ»-ը 4:1 հաշվով տնային հաղթանակ տոնեց «Նորվիչ»-ի նկատմամբ:

Դրվագներից մեկում մերսիսայդցիների ֆուտբոլիստները հնարամիտ քայլ են կիրառել, որպեսզի չխախտելով ֆուտբոլային նոր կանոնները՝ որոշակիորեն փակեն հակառակորդի դարպապապահի տեսադաշտը:

Բանը կայանում է նրանում, որ այս մրցաշրջանից գործող կաննոների համաձայն՝ տուգանային հարվածն իրացնող թիմի խաղացողներն այլևս իրավունք չունեն կանգնել պատում:

Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի հարվածի ժամանակ Վեյնդալդումը, Ֆաբինյոն ու Ֆիրմինոն կանգնել էին «Նորվիչ»-ի պատից ոչ պակաս, քան 1 մետր հեռավորության վրա, որի պատճառով էլ մրցավարը կանոների խախտում չէր արձանագրել:

 Liverpool players stood a metre in front of the Norwich wall to keep within the rules but block the goalkeeper's view

 Liverpool players showed their genius way of getting round the Premier League's new rules


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: