Կոուտինյոյի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» անհնար է. գործակալ

06 Օգոստոսի 2019 12:47
Կոուտինյոյի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» անհնար է. գործակալ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալը՝ Կիավաշ Ջուրաբչանը, հայտնել է, որ իր հաճախորդը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Հետաքրքրությո՞ւն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կողմից: Այն մեծագույն ակումբ է: Իմ հաճախորդներից ոմանք խաղում են այնտեղ, և ես շատ հարգում եմ «կարմիր սատանաներ»-ին: Ինչ վերաբերում է Կոուտինյոյին, նրա տեղափոխությունը գործնականում անհնար է»,- գործակալի խոսքերն է մեջբերում TalkSport-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացին ԱՊԼ-ում հանդես գալու փորձ ունի: Կատալոնական ակումբ տեղափոխվելուց առաջ նա խաղում էր «Լիվերպուլ»-ում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: