«Վուլվերհեմփթոն»-ի տրանսֆերային թիրախում է հայտնվել «Յուվենթուս»-ի խաղացողը

05 Օգոստոսի 2019 23:12
«Վուլվերհեմփթոն»-ի տրանսֆերային թիրախում է հայտնվել «Յուվենթուս»-ի խաղացողը

«Յուվենթուս»-ի կենտրոնական պաշտպան Դանիել Ռուգանին, հնարավոր է, կարիերան շարունակի Անգլիայում: Այս մասին հաղորդում է Express-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վուլվերհեմփթոն»-ը: Անգլիական ակումբը պատրաստ է իտալացու տրանսֆերի դիմաց թուրինցիներին 30 մլն եվրո վճարել:

«Գայլեր»-ը որոշել են հրաժարվել «Բենֆիկա»-ի պաշտպան Ռուբեն Դիաշին թիմ հրավիրելու մտքից և ամբողջ ուժերը կենտրոնացնել Ռուգանիին թիմ հրավիրելու վրա:

Հիշեցնենք, որ «Վուլվերհեմփթոն»-ը Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում հանդիպելու է Երևանի «Փյունիկ»-ին: Կողմերի միջև առաջին խաղը կայանալու է օգոստոսի 8-ին «Հանրապետական» մարզադաշտում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: