Անգլիական «Էվերթոն»-ի նորեկ Մոյզե Քինը հայտարարել է, որ ցանկանում է մեծ հաղթանակների հասնել «Էվերթոն»-ի կազմում:
«Ընտրեցի «Էվերթոն»-ը, քանի որ այս ակումբը մեծ պատմություն ունի: Հպարտ եմ, որ այդ ակումբի մի մասն եմ և վստահ եմ, որ մեծ հաղթանակներ եմ կերտելու «Էվերթոն»-ում: Խաղադաշտում ներ եմ դնելու ողջ ուժերս»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է Քինը:
Հիշեցնենք, որ «Էվերթոն»-ը 19-ամյա հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման մասին հայտարարեց այսօր: Քինը «Էվերթոն» է տեղափոխվել Թուրինի «Յուվենթուս»-ից: