«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում 2 տարվա պայմանագիր կկնքի «կարմիր սատանաներ»-ի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո:
Նշենք, որ խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո: