Մոուրինյոյի հետ տարաձայնություններ ունեցել եմ, սակայն մեծ կոնֆլիկտ չի եղել. Մխիթարյան

22 Հուլիսի 2019 11:53
Մոուրինյոյի հետ տարաձայնություններ ունեցել եմ, սակայն մեծ կոնֆլիկտ չի եղել. Մխիթարյան

«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ներկա պահին թիմի հետ գտնվում է ԱՄՆ-ում, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանել լրագրողների հասցեին:

«Միշտ էլ դժվարություններ լինում են: ես երբեք չեմ բողոքել: Շատերն էին նշում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռացել եմ Մոուրինյոի պատճառով, բայց դա այդպես չէ: Տարաձայնություններ, իհարկե, եղել են, սակայն մեծ կոնֆլիկտ չենք ունեցել: Ամեն դեպքում նա էր ցանկացել, որ ես հանդես գայի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, և ես շատ գոհ եմ նման հնարավորություն ինձ ընձեռելու համար»,- նշել է 30-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը «կարմիր սատանաներ»-ի կազմում հանդես է եկել 2016-2018 թվականներին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: