Զուման կարող է լքել «Չելսի»-ն

21 Հուլիսի 2019 12:10
Զուման կարող է լքել «Չելսի»-ն

«Չելսի»-ի պաշտպան Կուրտ Զուման, ով վերջերս «Էվերթոն»-ից վարձակալությունից վերադարձել է թիմ, ցանկանում է լքել լոնդոնյան ակումբը: Այս մասին հայտնում է HITC-ը: 

Ֆրանսիացին մտադիր է վերադառնալ մերսիսայդյան ակումբ: 
 
Որպես պատճառ նշվում է «Չելսի»-ում պաշտպանության գծում մեծ մրցակցությունը, ինչի պատճառով 24-ամյա խաղացողը կարող է հայտնվել պահեստայինների նստարանին: 
 
Ավելի վաղ լոնդոնյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնել էր, որ նոր մրցաշրջանում հույսեր է կապում Զումայի հետ:

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: