The Telegraph. Կոսյելնին զիջում է թևկապը. «Արսենալ»-ում նոր ավագ են ընտրել

19 Հուլիսի 2019 11:52
The Telegraph. Կոսյելնին զիջում է թևկապը. «Արսենալ»-ում նոր ավագ են ընտրել

 «Արսենալ»-ի պաշտպան Լորան Կոսյելնիի բոյկոտից հետո թիմը նոր ավագ կունենա, տեղեկացնում է The Telegraph-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, նոր մրցաշրջանում ավագի թևկապը ամրացված կլինի Գրանիտ Ջակայի բազուկին:

Ավելի վաղ նշվում էր, որ «զինագործներ»-ը պատրաստվում են վաճառել ֆրանսիացու տրանսֆերն ու պատրաստ են դիտարկել առաջարկներ:

ԱՊԼ-ի 2018/19 մրցաշրջանում 26-ամյա շվեյցարացին 29 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: