Mirror. Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողը ընտրություն է կատարել «Արսենալ»-ի ու «Տոտենհեմ»-ի միջև

16 Հուլիսի 2019 19:52
Mirror. Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողը ընտրություն է կատարել «Արսենալ»-ի ու «Տոտենհեմ»-ի միջև

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Արսենալ»-ում, տեղեկացնում է Mirror-ը՝ հղում կատարելովով AS-ին:

Աղբյուրի հաղորդմամբ, «արքայական» ակումբը պատրաստ է Լոնդոն բաց թողնել իսպանացուն՝ վարձակալական հիմունքներով:

«Զինագործներ»-ը հետագայում կարող են գնել Սեբալյոսի ամբողջական տրանսֆերն, իսկ խաղացողը մեկնարկային կազմում խաղաժամանակ ստանալու երաշխիքներ կստանա:

Նշվում է, որ «Արսենալ»-ն ընտրելու հարցում 22-ամյա խաղացողի համար վճռորոշ դեր է խաղաղցել Ունայի Էմերիի գործոնը:

Հավելենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված էր լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Տոտենհեմ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: