Mirror. «Մանչեսթեր Յունայթեդ»-ն օգոստոսի 8-ից հետո չի վաճառի Պոգբայի տրանսֆերը

14 Հուլիսի 2019 15:30
Mirror. «Մանչեսթեր Յունայթեդ»-ն օգոստոսի 8-ից հետո չի վաճառի Պոգբայի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն օգոստոսի 8-ից հետո այլևս չի վաճառի թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրն Անգլիայում փակվում է տրանսֆերային պատուհանը, հետևաբար «կարմիր սատանաներ»-ը չեն կարողանա փոխարինող գտնել ֆրանսիացի ֆուտբոլիստին: 

Հիշեցնենք, որ 26-ամյա խաղացողի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալ»-ն է, սակայն կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերային արժեքի հարցում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: