Լեմպարդը հայտնել է, թե ինչպես է «Չելսի»-ն հաղթահարելու տրանսֆերային արգելքը

14 Հուլիսի 2019 14:12
Լեմպարդը հայտնել է, թե ինչպես է «Չելսի»-ն հաղթահարելու տրանսֆերային արգելքը

«Չելսի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, թե ինչպես է թիմը հաղթահարելու տրանսֆերային արգելքը:

«Ցանկանում եմ, որ թիմը մշտապես պատրաստ լինի հանդիպման ընթացքում զարգացող իրադարձություններին: Մենք աշխատում ենք դրա վրա, և ես հատուկ առաջադրանք եմ տվել ֆուտբոլիստներին: Գիտենք, որ այս տարի չենք կարող նոր ֆուտբոլիստներ հրավիրել: Դրա համար պետք է այլ բան մտածել: Պետք է սովորենք բարդացնել մրցակիցների կյանքը»,- 41-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն արգելել է «ազնվականներ»-ին առաջիկա երկու պատուհանների ընթացքում տրանսֆերներ իրականացնել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: