Մխիթարյանն «Արսենալ»-ի հետ մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)

12 Հուլիսի 2019 22:36
Մխիթարյանն «Արսենալ»-ի հետ մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)

«Արսենալ»-ը մեկնել է ԱՄՆ՝ նախապատրաստվելու նոր մրցաշրջանին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիների կազմում ընդգրկված 29 ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 

Նշենք, որ «զինագործներ»-ն ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ կանցկացնեն  «Կոլորադո Ռապիդս»-ի, «Բավարիա»-ի, «Ֆիորենտինա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: