Sky Sports. «Արսենալ»-ը կպատժի իր ֆուտբոլիստին՝ ակումբի հետ ԱՄՆ չմեկնելու համար

12 Հուլիսի 2019 17:55
Sky Sports. «Արսենալ»-ը կպատժի իր ֆուտբոլիստին՝ ակումբի հետ ԱՄՆ չմեկնելու համար

«Արսենալ»-ի պաշտպան Լորան Կոսյելնիին պատժամիջոցներ են սպասվում, տեղեկացնում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին հրաժարվել էր ակումբի հետ մեկնել ԱՄՆ:

«Զինագործներ»-ը մտադիր են նրա նկատմամբ կարգապահական գործ բացել, իսկ կոնկրետ պատժի մասին հայտնի կդառնա ավելի ուշ:

Հիշեցնենք, որ 33-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ակումբները, սակայն լոնդոնյան ակումբը մտադիր չէ բաց թողնել նրան: Կոսյելնիի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020 թվականի ամռանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: