Կլոպը պատմել է «Լիվերպուլ»-ի տրանսֆերային ռազմավարության մասին

12 Հուլիսի 2019 16:22
Կլոպը պատմել է «Լիվերպուլ»-ի տրանսֆերային ռազմավարության մասին

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի մասին:

«Նորեկներ ունենք. Օքսլեյդ-Չեմբերլենն ու Ռիան Բրյուստերը: Նրանք չեն խաղացել նախորդ մրցաշրջանում: Կարող եմ ասել՝ մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստները նորեկներ են: Չեմ կարծում, որ սա ամենաակտիվ տրանսֆերային պատուհանը կլինի մեզ համար: Միշտ էլ ասել եմ, որ գլխավոր մարզումներն են»,- գերմանացի մասնագետի խոսքերը փոխանցում է Independent-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքերով մերսսիայդցիների հաղթել էին Չեմպիոնների լիգայում, իսկ ԱՊԼ-ում գրավել էին 2-րդ տեղը:

«Լիվերպուլ»-ը ընթացիկ պատուհանի ընթացքում արդեն պայմանագիր է կնքել 17-ամյա Սեպ վան դեն Բերգի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: