«Լիվերպուլ»-ի երկրագուները ինքնաթիռ են վարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին ծաղրելու համար (տեսանյութ)

12 Հուլիսի 2019 15:33
«Լիվերպուլ»-ի երկրագուները ինքնաթիռ են վարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին ծաղրելու համար (տեսանյութ)

«Լիվերպուլ»-ի երկրպագուները ծաղրել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողներին, ովքեր հավաք են անցկացնում Ավստալիայում:

«Կարմիր սատանաներ»-ի մարզումներից մեկի ժամանակ Պերտ քաղաքի մարզադաշտի վրայով ինքնաթիռ է անցել, որի վրա պաստառ է փակցված եղել՝ «Եվրոպայի 6-ակի չեմպիոն» գրությամբ:

Օդանավը հատուկ վարձակալված է եղել մերսիսայդիցների ֆաների կողմից՝ պատմական մրցակցին ծաղրելու համար:

«Լիվերպուլ»-ը եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում հաղթել է 1977, 1978, 1981, 1984, 2005 և 2019 թվականներին: Մանչեսթերյան ակումբի ակտիվում 3 հաղթանակ կա՝ 1968, 1999 և 2008թթ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: