Սուլշերին պետք է «Նյուքասլ»-ի կիսապաշտպանը

12 Հուլիսի 2019 14:55
Սուլշերին պետք է «Նյուքասլ»-ի կիսապաշտպանը

«Նյուքասլ»-ի կիսապաշտպան Շոն Լոնգստաֆը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: 

Տրանսֆերի նախաձեռնողը «ՄՅու»-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն է: 

«Կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 55 միլիոն եվրո վճարել 21-ամյա խաղացողի տեղափոխության համար: 

Անգլիացու պայմանագրի ժամկետը «Նյուքասլ»-ի հետ լրանում է 2022 թվականին: 

Ավարտված մրցաշրջանում Լոնգստաֆը մասնակցել է 13 խաղի, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: