Պաշտոնական. Քրաուչն ավարտեց կարիերան

12 Հուլիսի 2019 14:32
Պաշտոնական. Քրաուչն ավարտեց կարիերան

Հարձակվող Պիտեր Քրաուչը 38 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:  

«Եթե 17 տարեկանում ես ձեզնից լսեի, որ կխաղամ աշխարհի առաջնությունում, կհասնեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, կնվաճեմ Անգլիայի գավաթը և 100 գոլ կխփեմ Պրեմիեր լիգայում, ես ձեզ չէի հավատա: 
 
Իմ գլխավոր երազանքը իրականություն դարձավ», - գրել է անգլիացին թվիթերյան իր էջում: 
 
Քրաուչը հանդես է եկել ՔՊՌ-ի, «Փորթսմութ»-ի, «Ասթոն Վիլա»-ի, «Նորվիչ»-ի, «Սաութհեմփթոն»-ի, «Լիվերպուլ»-ի, «Տոտենհեմ»-ի և «Սթոք Սիթի»-ի կազմում: 
 
Նրա վերջին ակումբը եղել է «Բարնլի»-ն: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: