Sky Sports. Լոնդոնյան դերբի՝ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպանի համար

11 Հուլիսի 2019 22:07
Sky Sports. Լոնդոնյան դերբի՝ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպանի համար

Լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը ցանկանում են իրենց կազմում տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դանի Սեբալյոսին:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 22-ամյա խաղացողը մտադիր է հեռանալ «արքայական» ակումբից, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր չի կապում նրա հետ: Այնուամենայնիվ, երիտասարդ իսպանացին նախընտրում է վարձավճարային հիմունքներով այլ ակումբ տեղափոխվելը ու նախատեսում է հետագայում վերադառնալ Մադրիդ:

Սեբալյոսի խաղով հիացած է հատկապես «զինագործներ»-ի իսպանացի մարզիչ Ունաի Էմերին:

Լա լիգայի 2018/19 մրցաշրջանում նրա հաշվին կա 23 հանդիպում և 3 գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: