«Արսենալ»-ը մտադիր է իր 3 ֆուտբոլիստներից մեկին ներառել Զահայի տրանսֆերային գործարքում

08 Հուլիսի 2019 21:44
«Արսենալ»-ը մտադիր է իր 3 ֆուտբոլիստներից մեկին ներառել Զահայի տրանսֆերային գործարքում

«Արսենալ»-ը նոր առաջարկ է պատրաստում «Քրիսթալ Փելաս»-ի վինգեր Ուիլֆրիդ Զահայի տեղափոխության վերաբերյալ, տեղեկացնում է Daily Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «զինագործներ»-ը մտադիր են նվազեցնել գործարքի արժեքը՝ նրանում ներառելով իրենց 3 խաղացողներից մեկին. թեկնածուների թվում են՝ Կարլ Ջենկինսոնը, Կալում Չեմբերսն ու Մոհամեդ Էլնենին:

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը վաղուց է բանակցում կոտդիվուարցու տրանսֆերի վերաբերյալ, սակայն չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ հարավային Լոնդոնը ներկայացնող ակումբի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: