Կոմպանին՝ «Չելսի»-ին. Լեմպարդը, այն տղան է, ով ձեզ հարկավոր է

25 Հունիսի 2019 22:00
Կոմպանին՝ «Չելսի»-ին. Լեմպարդը, այն տղան է, ով ձեզ հարկավոր է

«Մանչեսթեր Սիթի»-ի նախկին պաշտպան Վենսան Կոմպանին խորհուրդ է տվել «Չելսի»-ի ղեկավարությանը թիմի ղեկը վստահել Ֆրենկ Լեմպարդին:

«Աշխատանքի հրավիրեք Լեմպարդին: Նա այն մարդն է, որ ձեզ հարկավոր է: Ֆրենկը հիանալի տղա է, ումից ես շատ բան եմ սովորել: Նա «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել արդեն մեծ տարիքում, բայց իրեն պահեց իսկական պրոֆեսիոնալի պես: Ֆրենկը մեծ նպատակ է դրել իր առջև: Լեմպարդը միակ տարբերակն է «Չելսի»-ի համար: Ես աջակցում եմ նրա թեկնածությանը»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ Լեմպարդն արդեն իսկ բանակցություններ է վարում «ազնվականներ»-ի հետ թիմը գլխավորելու վերաբերյալ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: