Նևիլը խորհուրդ է տվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին բաց թողնել Պոգբային

25 Հունիսի 2019 21:24
Նևիլը խորհուրդ է տվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին բաց թողնել Պոգբային

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է մանկունյացիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

««Մանչեսթեր Յունայթեդ»-ը չպետք է պահի Պոգբային: Ճիշտ է, երբ Պոգբան դաշտում է լինում ՄՅՈւ-ն ավելի ուժեղ է: Եթե ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ քո մոտ, ապա պետք է ձգտնես դառնալ այն գրավիչ ակումբը, որը նա ուզում է:

Ես վստահ չեմ նաև այլ խաղացողների վրա: Տեղեկություն կա, որ բացի Պոգբայից մենք այլ խաղացող էլ ենք կորցնելու: Վաճառքներից հետո պետք է համալրվել նոր խաղացողներով»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուս»-ը և Մադրիդի «Ռեալ»-ը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: