Սուլշերը դեմ չէ, որ Պոգբան հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

21 Հունիսի 2019 21:44
Սուլշերը դեմ չէ, որ Պոգբան հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը դեմ չէ, որ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան փոխի ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացի մասնագետը ցանկանում է առաջիկա ամռանը լրջորեն ուժեղացնել թիմի կազմը, իսկ այդ ամենի համար լրացուցիչ գումար է անհրաժեշտ, որը կարող է գոյանալ ֆրանսիացու տրանսֆերի վաճառքից:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ը Պոգբայի տրանսֆերը գնահատում են 170 մլն եվրո: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ն ու «Յուվենթուս»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: