Կալդերոնն ակնարկել է, որ «Ռեալ»-ը պետք է հրաժարվի իր գլխավոր տրանսֆերային նպատակից

20 Հունիսի 2019 14:10
Կալդերոնն ակնարկել է, որ «Ռեալ»-ը պետք է հրաժարվի իր գլխավոր տրանսֆերային նպատակից

«Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տրանսֆերը «արքայական» ակումբ: 

«Կարծում եմ, որ Պոգբայի տրանսֆերը շատ վտանգավոր և ռիսկային կլինի: Նա մեկ անգամ չէ ապացուցել, որ որոշ պահերի իր պահվածքով կարող է վնասել այնպիսի ակումբը, ինչպիսին Մադրիդի «Ռեալ»-ն է: 

Պոլը միշտ կարող է գլխավոր աստղ լինել, առաջին ջութակը: 

Նա կռվում է մարզիչների և թիմակիցների հետ: Ըստ իս՝ դա ռիսկային տրանսֆեր է», - Կալդերոնի խոսքերն է փոխանցում The Sun-ը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: