Պոգբան կլորիկ գումար կստանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հավատարիմ լինելու համար

19 Հունիսի 2019 22:42
Պոգբան կլորիկ գումար կստանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հավատարիմ լինելու համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան 4,23 մլն եվրո բոնուս կստանա ակումբին հավատարիմ լինելու համար, չնայած, որ առաջիկայում կարող է հեռանալ թիմից:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացին կստանա նշված գումարը, եթե մինչև հուլիսի 1-ը շարունակի հանդիսանալ մանչեսթերյան գրանդի ֆուտբոլիստ:

Հարկ է նշել, որ Պոգբան նախորդ տարի նույնպես ակումբի կողմից բոնուս է ստացել, որը կազմել է 3,46 մլն ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ 26-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: