Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է. Մատա

19 Հունիսի 2019 21:50
Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է. Մատա

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մատան «կարմիր սատանաներ»-ի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո կիսվել է իր տպավորություններով:

«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է: 5 տարի է, ինչ արդեն թիմում եմ և ուրախ եմ «Օլդ Տրաֆորդ»-ին իմ տունն անվանել: Սպասում եմ իմ հետագա աշխատանքին Օլե-Գունար Սուլշերի և իր մարզչական շտաբի հետ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ՄՅՈւ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 31-ամյա Մատան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը համալրել էր 2014 թվականին «Չելսի»-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: