Էմերսոնն ասել է, թե Ազարը «Չելսի»-ից հեռանալուց ինչ է գրել WhatsApp-ի ընդհանուր խմբում

18 Հունիսի 2019 22:42
Էմերսոնն ասել է, թե Ազարը «Չելսի»-ից հեռանալուց ինչ է գրել WhatsApp-ի ընդհանուր խմբում

«Չելսի»-ի պաշտպան Էմերսոն Պալմերին խոսել է իր նախկին թիմակից Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին:

«Դա շատ տարօրինակ էր: Նա WhatsApp-ի մեր ընդհանուր խմբում գրեց. «Շնորհակալ եմ տղաներ, սիրում եմ ձեզ» և լքեց: Այդ ժամանակ ես հասկացա, որ նա իրոքից հեռացավ»,- իտալացու խոսքերն է մեջբերում Bleacher Report-ը:

Հիշեցնենք, որ բելգիացի հարձակվողի տրանսֆերի դիմաց «արքայական ակումբ»-ը «Չելսի»-ին վճարել էր 100 մլն եվրո ու ևս 30 մլն եվրո հետագայում բոնուսների տեսքով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: