ABC. Պոգբան կբոյկոտի թիմի մարզումները, եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խանգարի իրեն տեղափոխվել «Ռեալ»

15 Հունիսի 2019 21:05
ABC. Պոգբան կբոյկոտի թիմի մարզումները, եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խանգարի իրեն տեղափոխվել «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամեն գնով ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

ABC-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի խաղացողը մտադիր է բոյկոտել թիմի մարզումները, եթե «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը հրաժարվի վաճառել իր տրանսֆերը:

Նշվում է, որ հանուն «արքայական ակումբ» տեղափոխությանը Պոգբան պատրաստ է նաև աշխատավարձի նվազեցման:

ՄՅՈՒ-ն իր հերթին խաղացողի տրանսֆերի դիմաց պահանջում է 180 մլն եվրո, սակայն «Ռեալ»-ը պատրաստ է վճարել 125 մլն եվրո + բոնուսներ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: