«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սահմանել է Պոգբայի տրանսֆերային արժեքը

13 Հունիսի 2019 13:00
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սահմանել է Պոգբայի տրանսֆերային արժեքը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստ է առաջիկա ամռանը զիջել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, եթե որևէ ակումբը վճարի 170 մլն եվրո: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:

Երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալ»-ն է: Ֆրանսիացուն իրենց կազմերում ցանկանում են տեսնել նաև ՊՍԺ-ն ու «Յուվենթուս»-ը:

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն արգելափակել էր «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի՝ Մադրիդ տեղափոխությունը, որպեսզի ակումբը կենտրոնանա Պոգբային թիմ հրավիրելու վրա:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: