La Gazzetta dello Sport. «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը

13 Հունիսի 2019 12:38
La Gazzetta dello Sport. «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը

«Յուվենթուս»-ի եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայիններ»-ն արդեն իսկ համաձայնության են եկել ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի հարցում: Մնում է միայն ընդհանուր հայտարարի գալ «ծեր սինյորա»-ի հետ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցում:

Սպասվում է, որ անգլիական կողմը պորտուգալացու տեղափոխության դիմաց կվճարի 50-60 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Կանսելուն «Յուվենթուս» է տեղափոխվել նախորդ ամռանը «վալենսիա»-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: