Սանեն մեկնաբանել է «Բավարիա» տեղափոխվելու մասին շշուկները

13 Հունիսի 2019 11:25
Սանեն մեկնաբանել է «Բավարիա» տեղափոխվելու մասին շշուկները

«Մանչեսթեր Սիթի»-ի վինգեր Լերոյ Սանեն մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ նա կարող է տեղափոխվել «Բավարիա»:

«Հիմա ես մեկնում եմ արձակուրդ, իսկ հետո մենք բոլորս կտեսնենք: Այս հարցի շուրջ ավելին ասել չեմ կարող»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Bild-ը:

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ «քաղաքայիններ»-ը մերժել են մյունխենցիների 80 մլն եվրոյանոց առաջարկը, քանի որ անձամբ ֆուտբոլիստը չի ցանկացել վերադառնալ Բունդեսլիգա:

Ավարտված մրցաշրջանում Սանեն դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: