«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտափոխվել է և թիմ չի հրավիրի Բեյլին

13 Հունիսի 2019 10:33
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտափոխվել է և թիմ չի հրավիրի Բեյլին

Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Գարեթ Բեյլը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է Evening Standard-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը հրաժարվել են 29-ամյա ֆուտբոլիստին թիմ հրավիրելու մտքից:

Նշվում է, որ մանչեսթերյան գրանդում ծրագրում են առաջիկա ամռանը թիմ հրավիրել միայն երիտասարդ խաղացողների:

Հավելենք, որ Բեյլի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ սպառվում է 2022 թվականին, իսկ տրանսֆերը գնահատվում է 60 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: