Daily Mirror. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստն ընդհատել է իր արձակուրդն առեղծվածային մահերի պատճառով

12 Հունիսի 2019 21:10
Daily Mirror. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստն ընդհատել է իր արձակուրդն առեղծվածային մահերի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Մարկոս Ռոխոն ստիպված է եղել ժամկետից շուտ ընդհատել իր արձակուրդն ու վերադառնալ Դոմինիկյան Հանրապետությունից:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, արգենտինացին նման քայլի է դիմել առեղծվածային մահերի պատճառով:

Աղբյուրի փոխանցմամբ, ապրիլին Կարիզբյան կղզու Hard Rock հյուրանոցում մահացել է ԱՄՆ-ի 67-ամյա քաղաքացի Ռոբերտ Բոլ Ուոլեսն , ով մինչ այդ իր համարում խմիչք է օգտագործած եղել: Մեկ ամիս անց նույն հյուրանոցում մահացել է 51-ամյա Միրանդա Շաուպ-Վերներն, ով խմիչք է օգտագործել բարում: Այս դեպքից 5 օր անց էլ մեկ այլ հյուրանոցում մահացած են գտել ԱՄՆ-ի 2 քաղաքացու:

Նշվում է, որ Ռոխոն այս ամենի մասին իմացել է, երբ արդեն ժամանած է եղել Դոմինիկյան Հանրապետություն:

Հավելենք, որ 2018/19 մրցաշրջանում «կարմիր սատանաներ»-ի կազմում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 9 խաղի, որոնցում ընդամենը մեկ գոլ է խփել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: