Ռոնալդուի հեռանալուց հետո «Ման. Յունայթեդ»-ի 7 համարները խայտառակ վիճակագրություն ունեն (լուսանկար)

12 Հունիսի 2019 20:15
Ռոնալդուի հեռանալուց հետո «Ման. Յունայթեդ»-ի 7 համարները խայտառակ վիճակագրություն ունեն (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբը լքել է 2009 թվականին՝ պայմանագիր կնքելով «Ռեալ»-ի հետ: 

Դրանից հետո այն ֆուտբոլիստները, ովքեր խաղացել են պորտուգալացու 7 համարի ներքո, մեծ խնդիրներ ունեն վիճակագրության հետ: 

Նրանք 15 գոլ են խփել 10 տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է ESPN-ը: 

Հիշեցնենք, որ 2009 թվականից սկսած «Յունայթեդ»-ի կազմում 7 համարի խաղաշապիկով խաղացել են Մայքլ Օուենը, Անխել դի Մարիան, Մեմֆիս Դեպայը, Անտոնիո Վալենսիան և Ալեքսիս Սանչեսը: 

Ռոնալդուն մանկունիանցիների կազմում մասնակցել է 196 խաղի և դարձել 84 գոլի հեղինակ: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: