«Այաքս»-ի խաղացողը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դիտակետում

12 Հունիսի 2019 17:21
«Այաքս»-ի խաղացողը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դիտակետում

«Այաքս»-ի դարպասապահ Անդրե Օնանան կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր յունայթեդ»-ը: «Կարմիր սատանաներ»-ը 23-ամյա խաղացողին դիտարկում են որպես Դավիդ դե Խեային փոխարինող, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ մանչեսթերյան գրանդում դիտարկում են նաև «Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակի թեկնածությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: