Լյորիսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կարող է փոխարինել Դե Խեային

12 Հունիսի 2019 15:03
Լյորիսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կարող է փոխարինել Դե Խեային

«Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսը, հնարավոր է, առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը:

The Sun-ի տեղեկություններով՝ «կարմիր սատանաներ»-ը ֆրանսիացուն դիտարկում են որպես Դավիդ դե Խեային փոխարինող, ով մտադրություն ունի կարիերան ՊՍԺ-ում շարունակելուն:

Հիշեցնենք, որ Լյորիսը «Տոտենհեմ»-ի կազմում հանդես է գալիս 2012 թվականից:

Ավարտված մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը մասնակցել է 44 հանդիպման ու բաց թողել 48 գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: