Ո՞վ կլինի «Արսենալ»-ի ավագը գալիք մրցաշրջանում. Squawka-ն 5 թեկնածու է առաջարկում

11 Հունիսի 2019 18:42
Ո՞վ կլինի «Արսենալ»-ի ավագը գալիք մրցաշրջանում. Squawka-ն 5 թեկնածու է առաջարկում

«Արսենալ»-ն իր պատմության ընթացքում հզոր ավագներ է ունեցել. Պատրիկ Վիեյրա, Ժիլբերտո Սիլվա, Սոլ Քեմբել, Տոնի Ադամս:

Վերջին տարիներին «զինագործներ»-ի անկայուն խաղը կապվում է ոչ միայն Արսեն Վենգերի ու Ունայի էմերիի անվան, այլև խաղադաշտում վերընշված առաջատարների պես անհատի բացակայության հետ:

«Զինագործներ»-ի մի շարք երկրպագուներ դժգոհ են Լորան Կոսյելնիի կատարած աշխատանքից ու գտնում են, որ գալիք մրցաշրջանում թիմը նոր ավագ պետք է ունենա:

Squawka-ն ավագի 5 թեկնածու է առաջակում իսպանացի մասնագետի համար. Գրանիտ Ջակա, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Լուկաս Տորեյրա, Նաչո Մոնրեալ և Ալեքսանդր Լյակազետ:

Աղբյուրի կարծիքով, սրանք լոնդոնյան ակումբի այն ֆուտբոլիստներն են, որոնք ամենից շատ են աչքի ընկնում առաջատարի որակներով ու պատրաստ են խաղընկերների եռանդը նոր մակարդակի վրա բարձրացնել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: