Արնաուտովիչը կարող է վերադառնալ «Ինտեր»

04 Հունիսի 2019 12:10
Արնաուտովիչը կարող է վերադառնալ «Ինտեր»

«Վեսթ Հեմ»-ի հարձակվող Մարկո Արնաուտովիչը կարող է տեղափոխվել «Ինտեր», որտեղ նրան ցանկանում է տեսնել «ներաձուրիներ»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:  

Գործարքի արժեքը կարող է կազմել 30 միլիոն ֆունտ: 
 
Միևնույն ժամանակ լոնդոնյան ակումբը հրաժարվել է ավստրիացու տրանսֆերը 40 միլիոն ֆունտով վաճառել չինական ակումբին: 
 
Ավարտված մրցաշրջանում 30-ամյա խաղացողը մասնակցել է ԱՊԼ-ի 28 խաղի, դարձել 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
 
Արնաուտովիչը միլանյան ակումբի կազմում խաղացել է 2009/10 մրցաշրջանում: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: