«Մանչեսթեր Սիթի»-ն 70 միլիոնանոց տրանսֆեր է նախապատրաստում

16 Մայիսի 2019 23:03
«Մանչեսթեր Սիթի»-ն 70 միլիոնանոց տրանսֆեր է նախապատրաստում

 «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Ռոդրին կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ, տեղեկացնում է Cadena Cope-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, խաղացողի գործակալը հայտնել է, որ «քաղաքայիններ»-ը պատրաստ են իր հաճախորդի տեղափոխության համար 70 մլն եվրո վճարել: Միակ խնդիրը կարող է հանդիսանալ այն, որ անգլիական ակումբը դեռևս հարցերը չի պարզել ՈՒԵՖԱ-ի հետ ֆինանսական ֆեյր-փլեյի գործով ու նույնիսկ կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայից:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը «հնդկացիներ»-ի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինալ: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին:

Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ռոդրիի տրանսֆերը գնահատում է 60 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: