«Լիվերպուլ»-ը հետևում է Վինիսիուսի շուրջ ստեղծված իրավիճակին

16 Մայիսի 2019 18:50
«Լիվերպուլ»-ը հետևում է Վինիսիուսի շուրջ ստեղծված իրավիճակին

«Լիվերպուլ»-ը սկսել է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Վինիսիուս Ժունիորրի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական գրանդը մտադիր է օգտվել այն հանգամանքից, որ Զինեդին Զիդանի վերադարձից հետո բրազիլացու դիրքերը թուլացել են թիմում և վերջինս մի գուցե ցանկություն ունենա փոխել ակումբային գրանցումը:

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «արքայական ակումբ»-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: