Լոֆտուս-Չիկը վնասվածք է ստացել

16 Մայիսի 2019 16:41
Լոֆտուս-Չիկը վնասվածք է ստացել

«Չելսի»-ի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը վնասվածք է ստացել «Նյու-Ինգլանդ Ռեվոլյուշն»-ի դեմ ընկեական խաղում, որում «ազնվականներ»-ը հաղթել են 3:0 հաշվով: 

Անգլիացու վերականգնման ժամկետները հայտնի չեն, սակայն ESPN-ը ենթադրում է, որ նրա համար մրցաշրջանն ավարտված է: 

23-ամյա խաղացողը մարզադաշտը լքել է հենակներով: 

Ընթացիկ մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը մասնակցել է 40 հանդիպման, դարձել 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: