Daily Mail. Իգուայինը կվերադառնա «Յուվենթուս». նրա խաղը չի տպավորել «Չելսի»-ին

16 Մայիսի 2019 12:13
Daily Mail. Իգուայինը կվերադառնա «Յուվենթուս». նրա խաղը չի տպավորել «Չելսի»-ին

«Չելսի»-ն վերջնական որոշում է կայացրել Գոնսալո Իգուայինի ապագայի վերաբերյալ, ով այս տարվա հունվարից վարձավճարով հանդես է գալիս լոնդոնյան ակումբում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Յուվենթուս», քանի որ նրա խաղը առանձնապես չի տպավորել «ազնվականներ»-ին: 

Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստն ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: