«Ման. Սիթի»-ի ֆուտբոլիստները նվաստացուցիչ երգեր են երգել Սալահի և «Լիվերպուլ»-ի երկրպագուների մասին (տեսանյութ)

15 Մայիսի 2019 15:50
«Ման. Սիթի»-ի ֆուտբոլիստները նվաստացուցիչ երգեր են երգել Սալահի և «Լիվերպուլ»-ի երկրպագուների մասին (տեսանյութ)

ԱՊԼ-ի նորընծա չեմպիոնները հանդես են եկել տգեղ պահվածքով՝ վերադառնալով Բրայթոնից, որտեղ հաղթել էին համանուն թիմին և դարձել ԱՊԼ-ի չեմպիոն: 

Ինքնաթիռում տհաճ միջադեպ է տեղի ունեցել: «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները երգել են «Լիվերպուլ»-ի վերջին խնդիրների մասին: 

«Նրանք լալիս են տրիբունաներում, իսկ հետո նրանց ծեծում են փողոցներում», - այսպես են «քաղաքայիններ»-ը հիշեցրել Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչը, երբ մերսիսայդյան ակումբի երկրպագուները ծեծի էին ենթարկվել կիևյան ռեստորաններից մեկում: 

«Կոմպանին ջարդեց Սալահին, ով այս ամենի զոհն է դարձել», - այսկերպ Պեպ Գվարդիոլայի սաները հիշել են հունվարին կայացած խաղում Սալահի նկատմամբ Կոմպանիի սահընկման մասին, երբ «Սիթի»-ի ֆուտբոլիստը կարող էր եգիպտացու կարիերայի վրա խաչ քաշել: 

Հիշեցնենք, որ մինչև ԱՊԼ-ի վերջին տուրը «Լիվերպուլ»-ը ևս պայքարում էր Պրեմիեր լիգայում չեմպիոնության համար, սակայն արդյունքում Կլոպի թիմին մեկ միավոր չբավարարեց հաղթող դառնալու համար: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: