Defensa Central. «Ռեալ»-ը Ազարի սիրելի 2 համար կազատի բելգիացու համար

14 Մայիսի 2019 11:52
Defensa Central. «Ռեալ»-ը Ազարի սիրելի 2 համար կազատի բելգիացու համար

«Չեսի»-ի վինգեր Էդեն Ազարը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Defensa Central-ը: 

«Սերուցքայիններ»-ը ցանկանում են ազատվել Գարեթ Բեյլից, ով կրում է 11 համարը, և Մարիանո Դիասից, ով 7 համարի ներքո է խաղում:

Ավելի վաղ 7 համարի ներքո խաղացել են «սերուցքայիններ»-ի այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սանտիլյան Բուտրագենյոն, Ռաուլը և Կրիշտիանու Ռոնալդուն: 11-րդ համարը կրել է բրազիլացի Ռոնալդոն: 

Հիշեցնենք, որ Ազարը «Չելսի»-ի կազմում խաղում է 10 համարի ներքո: 

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 51 հանդիպման, դարձել 19 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: 

Ավելի վաղ նշվում էր, որ Ազարի՝ «Ռեալ» տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչից հետո, որտեղ «Չելսի»-ն կմրցի «Արսենալ»-ի հետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: