«Արսենալ»-ը որոշել է նոր պայմանագիր առաջարկել իր երկու ֆուտբոլիստին

12 Մայիսի 2019 13:30
«Արսենալ»-ը որոշել է նոր պայմանագիր առաջարկել իր երկու ֆուտբոլիստին

 

«Արսենալ»-ը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին և Ալեքսանդր Լյակազետին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ռ

Նշվում է, որ ըստ նոր պայմանագրերի՝ նրանք շաբաթական 250 հազար ֆունտ կստանան: 

Երկու ֆուտբոլիստն էլ այս շաբաթ «Արսենալ»-ին օգնել են Եվրոպա լիգայում հաղթել «Վալենսիա»-ին: Լոնդոնյան ակումբը հաղթեց ընդհանուր 7:3 հաշվով, 3 գոլ խփեց Լյակազետը, 4 անգամ աչքի ընկավ Օբամեյանգը:

Օբամեյանգի գործող պայմանագրի ժամկետը «Արսենալ»-ի հետ լրանում է 2021 թվականին, իսկ Լյակազետինը՝ 2022-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: