Ռոբերտո Պերեյրան կարող է վերադառնալ Իտալիա

08 Մայիսի 2019 15:43
Ռոբերտո Պերեյրան կարող է վերադառնալ Իտալիա

«Ուոթֆորդ»-ի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:  

Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Տորինո»-ն: 
 
Ավելի վաղ 28-ամյա խաղացողը հանդես է եկել Ա Սերիայում «Յուվենթուս»-ի կազմում: 
 
Ընթացիկ մրցաշրջանում Պերեյրան մասնակցել է 34 հանդիպման, դարձել 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: 
 
Նա «Ուոթֆորդ»-ի կազմում խաղում է 2016 թվականից: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: