ԱՊԼ. Առաջնության հետնապահը խորտակեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին հույսը, «Չելսի»-ն խոշոր հաշվով հաղթանակ տոնեց (տեսանյութեր)

05 Մայիսի 2019 18:56
ԱՊԼ. Առաջնության հետնապահը խորտակեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին հույսը, «Չելսի»-ն խոշոր հաշվով հաղթանակ տոնեց (տեսանյութեր)

Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Չելսի»-ին սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Ուոթֆորդ»-ի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացեց Լոֆտուս-Չիկը, 3 րոպե անց «ազնվականներ»-ի առավելությունը կրկնապատկեց Դավիդ Լուիսը: 75-րոպեին ևս մեկ գոլ խփեց Իգուաինը:

Այս խաղից հետո լոնդոնյան ակումբը 71 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է, «Ուոթֆորդ»-ն ունի 50 միավոր ու 10-րդն է:

«Չելսի» - «Ուոթֆորդ»՝ 3:0

Զուգահեռաբար ընթացող խաղում «Հադերսֆիլդ»-ը հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

Սուլշերի սաների համար սա անչափ կարևոր հանդիպում էր Չեմպիոնների լիգայի գոտում տեղ զբաղեցնելու համար:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց ՄաՔթոմինեյը, 60-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Մբենզան: Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին: 

«Հադերսֆիլդ»-ն ընդամենը 15 միավոր ունի ու վաղուց համակերպվել է այն մտքի հետ, որ հաջորդ մրցաշրջանն սկսելու է Չեմպիոնշիփում, «կարմիր սատանաներ»-ը 66 միավորով Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ այլևս լավագույն քառյակում հայտնվելու հնարավորություն չունեն:

«Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: