Սեբալյոսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

26 Ապրիլի 2019 22:45
Սեբալյոսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դանի Սեբայլոսը, հնարավոր է, կարիերան շարունակի Պրեմիեր Լիգայում:

The Mirror-ի տեղեկություններով՝ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմ»-ը: Նշվում է, որ Սեբալյոսին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:

22-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը «արքայական ակումբ»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը «Ռեալ»-ի կազմում 22 խաղի է մասնակցել և դարձել 3 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: