ԱՊԼ. «Արսենալ»-ը հյուրընկալվելիս ուժեղ գտնվեց «Ուոթֆորդ»-ից, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

16 Ապրիլի 2019 00:52
ԱՊԼ. «Արսենալ»-ը հյուրընկալվելիս ուժեղ գտնվեց «Ուոթֆորդ»-ից, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Արսենալ»-ը հյուրընկալվելիս նվազագույն առավելությամբ հաղթանակ տոնեց «Ուոթֆորդ»-ի նկատմամբ:

Միակ և հաղթական գոլը 10-րդ րոպեին հեղինակեց լոնդոնցիների հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

11-րդ րոպեին տանտերերի կազմում կարմիր քարտի արժանացավ Տրոյ Դինին:

Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը: Հայազգի խաղացողը մասնակցեց ամբողջական խաղին:

Այս հաղթանակի շնորհիվ «զինագործներ»-ը վասատակեցին 66 միավոր և բարձրացան 4-րդ հորիզոնական:

«Ուոթֆորդ» - «Արսենալ»՝ 0:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: